1462 դիտում
17:56 14-10-2021
Երևանում տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության միջազգային Երրորդ բիենալե, Երևան 2021»-ի բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և համառ ջանքերով Երևանում, 2021 թ. հոկտեմբերի 8-ին, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, միջազգային ժյուրիի անդամների, միջազգային և տեղի արվեստագետների ու այլ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ «Գեղարվեստական տպագրության միջազգային Երրորդ բիենալե, Երևան 2021»-ի բացման հանդիսավոր արարողությունը։
53 երկրի 353 արվեստագետի շուրջ 500 աշխատանք ներկայացնող լայնածավալ այս միջազգային ցուցահանդես-մրցույթի բացմանը հաջորդող երկու օրերի ընթացքում միջազգային ժյուրին լծվեց ընտրական երկրորդ փուլի աշխատանքներին։ Արդյունքում՝ ներկայացված աշխատանքներից առանձնացվեցին չորս մրցանակների՝ Գլխավոր, Առաջին, Երկրորդ և Երրորդ, ինչպես նաև Հատուկ մրցանակների ու Պատվոգրերի արժանացած աշխատանքները։ Մրցանակակիր աշխատանքների և դրանց հեղինակների մասին Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի միջազգային ժյուրին հայտարարեց 2021 թ. հոկտեմբերի 11-ին՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ.
Մրցանակներ
Գլխավոր մրցանակ՝ Լուկաշ Բուտովսկի (Լեհաստան)
Առաջին մրցանակ՝ Հերման Նորդերմեեր (Նիդերլանդներ)
Երկրորդ մրցանակ՝ Միլոշ Վուչեն (Բոսնիա և Հերցոգովինա)
Երրորդ մրցանակ՝ Չանդրեշեկհար Վագմարե (Հնդկաստան)
Պատվոգրեր
Դավիդա Քիդ (Կանադա)
Կամրուզաման (Բանգլադեշ)
Քիթ Չիրաչայսակուլ (Թայլանդ)
Լուկաշ Կասպրչիկ (Լեհանստան)
Աննա Տրոյանովսկա (Լեհաստան)
Յան Մոսկալա (Լեհաստան)
Մալգոժատա Խոմիչ (Իտալիա)
Պատրիցիա Պոդկոչելնի (Լեհաստան)
Վիկտոր Մանուել Էրնանդես Կաստիլիո (Մեքսիկա)
Սիրին Անուշ Մխիթարյան (Հայաստան)
Տոմաշ Կուկավսկի (Լեհաստան)
Յիմին Վան (Չինաստան)
Ժյուրիի հատուկ մրցանակ՝
Քշիշտոֆ Շվենտեկ (Լեհաստան)
Խուեյ Ծու Չան (Թայվան)
«Ռուսկի դոմ» Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հատուկ մրցանակներ
Ժաննա Կվիտկո (Ռուսաստան)
Վլադիմիր Զուև (Ռուսաստան)
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի հատուկ մրցանակ
Շաբնամ Քարփասանդ (Իրան)
Մեկ անգամ ևս նշենք, որ գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի, Երևանում Գյոթե կենտրոնի և Երևանում «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցության շնորհիվ։
Հիշեցնենք, որ հայ արվեստասեր հանրության և երևանյան հյուրերի համար մրցույթ-ցուցահանդեսը կգործի մինչև 2021 թ. նոյեմբերի 18-ը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1593 դիտում
17:35 16-09-2021
Երևանում երրորդ անգամ կայանալու է «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ը
Այս բաժնից
556 դիտում
21:12 25-04-2024
Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
481 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
487 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը