211652_close_icon
views-count1479 դիտում article-date 22:18 14-10-2021

Ձյուդոիստ Կարո Մարանդյանն Ուկրաինայի առաջնությունում առաջին տեղն է գրավել

Կրեմենչուգում բնակվող ձյուդոիստ Կարո Մարանդյանն առաջին տեղն է գրավել Ուկրաինայի ձյուդոյի մեծահասակների առաջնությունում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը։

Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 12-13-ը: Ուկրաինայի 21 մարզերից 273 մարզիկ է մասնակցել մրցաշարին, որոնց թվում նաև Ուկրաինայի ձյուդոյի առաջատար մարզիկներ են եղել։ Մասնավորապես՝ Արտյոմ Լեսյուկին, Դիլշոտ Խալմատովը, Բոգդան Յադովը, Կարո Մարանդյանը, Արտյոմ Խոմուլինը, Գևորգ Մանուկյանը, Սերգեյ Կրիվչաչին, Անտոն Սավիցկուն, Դանիլա Գուցոլինը, Եվգենի Բալևսկուն և շատ ուրիշներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարո Մարանդյանը նվաճել էր բրոնզե մեդալ Զագրեբում կայացած Grand Prix մրցաշարում, ինչպես նաև դարձել է European Open մրցաշարի արծաթե մեդալակիր։

Ինչպես հայտնի է, հայազգի մարզիկներին աջակցելը Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից մեկն է։ Տարբեր մարզական միջոցառումների ժամանակ մարզիկներին շնորհվում են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակները:

Նմանատիպ նյութեր