211652_close_icon
views-count1249 դիտում article-date 23:18 14-10-2021

Յուլիան Նագելսման. Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
 
«Եթե նա նա մնա ներկայիս ֆիզիկական մարզավիճակում, ապա կկարողանա դեռ մի քանի տարի ամենաբարձր մակարդակով խաղալ: Նա շատ դինամիկ է, վնասվածքներ չի ստանում, շատ է մարզվում:
 
Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա նա արժանի է այդ մրցանակին: Կարծում եմ, նա պետք է ստանա այդ մրցանակը, քանի որ վերջին երեք տարում նա բոլորից ավելի կայուն է խաղացել», ասել է գերմանացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր