Մեկին չեն ընտրում, մյուսին չեն թողնում նիստ վարի․ «Հրապարակ»

Մեկին չեն ընտրում, մյուսին չեն թողնում նիստ վարի․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեւական ժամանակ խորհրդարան չէր գնում, նիստերին չէր մասնակցում։ Պարզվեց՝ նա քովիդով է վարակվել։ Հիմա արդեն լավ է, կազդուրվել է, շուտով կսկսի նաեւ ԱԺ գնալ։


Մենք նկատել էինք, որ ընտրվելուց հետո Սաղաթելյանի ներկայությունն ԱԺ նախագահությունում հիմնականում ֆորմալ բնույթ է կրում։ Եթե նախորդ ԱԺ-ում ընդդիմադիր փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հաճախ էր փոխարինում ԱԺ նախագահին կամ իշխանական փոխնախագահներին` նիստերը վարելու հարցում, ապա այս խորհրդարանում Սաղաթելյանը գրեթե հնարավորություն չի ունենում նիստ վարելու՝ կա՛մ իշխանությունը չի ցանկանում, կա՛մ Սաղաթելյանն ինքն է հրաժարվում։

Նա մեզ ասաց, որ եղել է մեկ-երկու դեպք, որ ԱԺ նախագահի առաջարկով ինքը կարճ ժամանակով, ասենք՝ նիստի վերջին 30 րոպեն, վարել է նիստը, եղել է դեպք, որ առաջարկել են, ինքն է հրաժարվել նիստ վարելուց։ Բայց երբ էլ որ վարել է, ոչ էական, անկարեւոր նիստեր են եղել։

Կառավարության հետ հարցուպատասխանը, օրինակ, Սաղաթելյանին հաստատ չեն վստահի վարել, ինքն էլ հազիվ թե ցանկանա ամբիոնի մոտ հրավիրել «պարոն վարչապետին» ու հետո «սաստել» վերջինիս քլնգող ընդդիմադիրներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք