211652_close_icon
views-count1714 դիտում article-date 09:38 14-10-2021

Հայ-ռուսական հարաբերությունների «նստվածքը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես ասում են, դիվանագիտության ասպարեզում ոչինչ պատահական չի լինում, և հանդիպումների մակարդակն ու ձևաչափը մեծ նշանակություն ունեն հարաբերությունների որակն ընդգծելու համար, իսկ առկա իրողությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնության մասին։ Ընդ որում, իշխանություններին այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին ասիմետրիկ բնույթ են ստացել։ Այսինքն, Հայաստանը միշտ Ռուսաստանից օգնություն խնդրողի դերում է հանդես գալիս և իր ռուս գործընկերներին ոչինչ չունի առաջարկելու։

Բացի դրանից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանը, կարծես, դադարել է գոյություն ունենալ, քանի որ Հայաստանին վերաբերող հարցերով սկսել է Ռուսաստանը զբաղվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար Հայաստանի հետ խոսելու կարիքն անգամ չկա, կարելի է միանգամից ռուսական կողմի հետ բանակցել այդ հարցով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր