6 անձ է ձերբակալվել, իրավապահները մտել են բժշկական հաստատություններ․ «Ժողովուրդ»

6 անձ է ձերբակալվել, իրավապահները մտել են բժշկական հաստատություններ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։ Կառավարության հոկտեմբերի յոթի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել, ձերբակալել եւ կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատրաստման ընթացքին եւ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում։


Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աննախադեպ օպերացիա են սկսել. երեկ անակնկալ կերպով մուտք են գործել բժշկական հաստատություններ, հատկապես՝ մարզային։ Նրանց նպատակը կեղծ թղթեր տրամադրողներին գտնելն է։ Երեկվա դրությամբ 3 անձ ձերբակալվել են Երեւանում, 3 անձ՝ Շիրակի մարզում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք