Քարոզարշավը երկու հաջողություն գրանցեց՝ ճգնաժամային թեմաներով գրող լրագրողների թվի ավելացումը և աղետների լրատվության ոլորտում նոր հմտությունների ձեռքբերում՝ ճապոնական կողմի փորձագետների աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քարոզարշավը երկու հաջողություն գրանցեց՝ ճգնաժամային թեմաներով գրող լրագրողների թվի ավելացումը և աղետների լրատվության ոլորտում նոր հմտությունների ձեռքբերում՝ ճապոնական կողմի փորձագետների աջակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի շրջանակում իրականացված ԶԼՄ-ների քարոզարշավն ամփոփվեց ցուցահանդեսով: Միջոցառմանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կազույա Հարադան, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ճապոնացի փորձագետներ, լրագրողներ, ԱԻՆ աշխատակիցներ, դասախոսներ և բուհերի ուսանողներ:



Հայ-ճապոնական գործակցության շրջանակում ԶԼՄ-ների քարոզարշավին հեռուստատեսային, ռադիո, էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցների 13 լրագրող է մասնակցել: Հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով բոլոր նյութերը հրապարակվել և հեռարձակվել են տարբեր լրատվամիջոցներով՝ այս տարվա սեպտեմբերի 4-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ ԱՌՆ մեկամսյակի շրջանակում:



5 անվանակարգում հանձնվեցին մրցանակներ. 2 լավագույն լուսանկարների, լավագույն հեռուստառեպորտաժի, լավագույն ռադիոռեպորտաժի, լավագույն հոդվածի հեղինակները պարգևատրվեցին: ԶԼՄ-ների քարոզարշավի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:



Քարոզարշավը երկու հաջողություն գրանցեց՝ ճգնաժամային թեմաներով գրող լրագրողների թվի ավելացումը և աղետների լրատվության ոլորտում նոր հմտությունների ձեռքբերում՝ ճապոնական կողմի փորձագետների աջակցությամբ:


Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի           
 

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք