211652_close_icon
views-count2919 դիտում article-date 19:14 13-10-2021

ՊԲ-ի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ավտոշարասյան վրա. ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված «լուրը», համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, լրիվությամբ ապատեղեկատվություն է, և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

Նմանատիպ նյութեր