Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 70-ամյա վարորդը Lexus-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 70-ամյա վարորդը Lexus-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Երեկ` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 70-ամյա Համլետ Ու-ն Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Համլետ Ու-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ու-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանբները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու դուստր են։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք