211652_close_icon
views-count2268 դիտում article-date 09:01 13-10-2021

Իշխանություններն Արցախի մասով նոր թեզ են առաջ տանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում իշխանությունները մի թեզ են առաջ տանում, ըստ որի՝ եթե Արցախի ներկայիս իշխանությունները հրաժարական ներկայացնեն, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլեւս Արցախին որեւէ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերելու: Այս թեզը տարբեր շրջանակներում թեժ քննարկումների առարկա է դարձել եւ հասել Արցախ, որտեղ հանրության մի հատվածը սրտատրոփ սպասում է՝ արդյոք իշխանություններով կամ անձերով է պայմանավորված Արցախին տրամադրվելիք աջակցությունը:

Իրականում գոյություն ունեն բազմաթիվ միջգերատեսչական համաձայնագրեր ու պայմանագրեր Հայաստանի եւ Արցախի միջեւ` տարբեր ֆինանսական աջակցություններ տրամադրելու մասին: Բացի այդ, գրեթե ամեն տարի Հայաստանը առանց փոխհատուցման վարկ է տրամադրում պետական բյուջեից, որն այս տարի ամենամեծ թիվն է կազմում՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացրած 2022 թվականի բյուջեի նախագծով 144 միլիարդ դրամ է տրամադրվելու Արցախին: Ըստ նախագծի` Արցախի Հանրապետությանը նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով։

Այնպես որ, թեզը, որ ՀՀ իշխանությունները Արցախի այլ իշխանության պայմաններում գումար չեն տրամադրի, ուղղակի գոյություն ունենալ չի կարող: Հատկացումները եղել են միշտ՝ անկախ անձերից»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր