211652_close_icon
views-count1362 դիտում article-date 22:06 12-10-2021

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր