211652_close_icon
views-count1320 դիտում article-date 18:45 12-10-2021

Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» ամսվա լավագույն խաղացողը

«Կրասնոդարը» ամփոփել է երկրպագուների քվեարկության արդյունքները՝ սեպտեմբերին թիմի լավագույն խաղացողի համար:
 
Լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Սեպտեմբերին նա թիմի կազմում մասնակցել էր 4 խաղի, որոնցում դարձել էր 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 40,75%-ը:
 
Երկրորդը կիսապաշտպան Ռեմի Կաբելան է՝ 20,09%, երրորդը՝ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովն է, որը հավաքել է 15,14% ձայն:
 

Նմանատիպ նյութեր