211652_close_icon
views-count1617 դիտում article-date 17:17 12-10-2021

Այս ընկճված վիճակում նման փոքր հաղթանակը, կարծում եմ՝ մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար. Ռոման Ամոյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ, Sport.News.am

Այս պայմաններում, այս ընկճված վիճակում, նման փոքր հաղթանակը, կարծում եմ՝ մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար:

Այսպես «Զվարթնոց» օդանավակայանում Մալխաս Ամոյանի հաղթանակն աշխարհի առաջնությունում բնութագրեց Պեկին-2008 բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանը, տեղեկացնում է Sport.News.am-ը:

Նախորդ գիշեր աշխարհի նորընծա չեմպիոն Մալխաս Ամոյանի հետ հայրենիք վերադարձավ նաեւ Ռոման Ամոյանը:

«Սպասում էինք, որ Մալխասը կնվաճի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարզումներից էլ զգացվում էր, որ նա պատրաստ է: Ինձ մոտ ինչ-որ չափով չի ստացվել այս նվաճմանը հասնել, իմ փոխարեն Մալխասը հասավ:

Նա Հայաստանի ամենաերիտասարդ հունահռոմեական ոճի աշխարհի չեմպիոնն է: Սա հաղթանակների սկիզբն է: Այս պայմաններում, ընկճված վիճակում, այս փոքր հաղթանակը մեծ նվաճում է մեր ազգի, երկրի համար:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր