211652_close_icon
views-count14855 դիտում article-date 13:37 12-10-2021

Մեկ տարի առաջ այս օրը Հադրութում նահատակվեց Ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի հարավային դարպասներն անառիկ պահած մայոր Լևոն Ավետիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, զոհվեց 30-ամյա մայոր, հետախույզ Լեւոն Ավետիսյանը:

Կենսուրախ, լուսավոր ու ժպտերես, միևնույն ժամանակ խիստ ու կարգապահ զինվորական էր մայոր Ավետիսյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ կապիտան Ավետիսյանը եղել է հետախուզության հրամանատար, իր ջոկատով պահել է Լալա Լագայի դիրքերը, և լավ ծառայության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից նրան է շնորհվել «Արիության մեդալ»: Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց, կատարած սխրանքների ու ցուցաբերած խիզախության համար, Լևոնին 2 պաշտոն բարձր նշանակել են Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ: Երեք տարի եղել է Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 23-ին տեղափոխվել է Հայաստանի N զորամաս՝ հետագա ծառայությունն այստեղ անցկացնելու:

Հատուկ նշանակության ջոկատի մարտիկը, ով պատերազմից 1 օր առաջ էր ամուսնացել, շտապեց ռազմաճակատը՝ պայքարելու հայրենիքի պաշտպանության համար: Հոկտեմբերի 3-ից մեկնել է Արցախ ու  հրամանատար Վահագն Ասատրյանի հետ մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի:

Որպես տարածքին քաջատեղյակ սպա՝ օգնել է, որ բոլոր գործողությունները բարեհաջող ավարտեն, կատարել է իր առջև դրված խնդիրը:

Հոկտեմբերի 12-ին քաջ հայորդին զոհվել է ԱԹՍ հարվածից:

Հերոս Լևոն Ավետիսյանի աճյունն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Հայրենիքը Լևոնի նման անձնուրաց ու քաջ զավակների շնորհիվ է, որ կանգուն է: Հավերժ փառք ձեզ, ազգի նվիրյալներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր