211652_close_icon
views-count28870 դիտում article-date 11:41 12-10-2021

Կասկադյորական ավտովթար՝ Աշտարակում. 25-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել հանդիպակաց և բախվել ծառին, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Արբակ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացու 57 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ընկուզենուն։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հայրապետյանն ու նրա ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Հարություն Հ-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Վթարի հետևանքով տուժել է նաև վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահը՝ նրան պատճառելով նյութական վնաս։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր