211652_close_icon
views-count1369 դիտում article-date 15:02 11-10-2021

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Անանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք հաջողություններ:
Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

ՀԲՄ խորհրդի նախագահ Գևորգ Մաչանյանն ունի ավելի քան քառասնամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում, իսկ հիմնադրման օրվանից հանդիսանում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Գևորգ Մաչանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր