211652_close_icon
views-count11513 դիտում article-date 14:05 11-10-2021

Բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանի կողմից Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրվեց հրաշափառ խաչքար՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանի կողմից հերթական անգամ Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրվեց հրաշափառ խաչքար՝  նվիրված Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին, ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարվեց հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով։

Խաչքարի եւ Սրբապատկերների օծման արարողակարգը իրականացրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։

Արարողակարգին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնոր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Իսպանիայի Գերաշնորհ Սրբազան Հայրեր,
տարբեր երկրներ ներկայացնող հարգարժան հյուպատոսներ եւ դեսպանատան ներկայացուցիչներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր