Մարին Լը Պենը համոզված է, որ կհաղթի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Մարին Լը Պենը համոզված է, որ կհաղթի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլում «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը վստահ է, որ կանցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ և կհաղթի, հաղորդում է ria.ru-ն:


Ընդ որում՝ նա նշել է, որ լրագրողները փորձում են նոր դեմքեր գտնել: «Երկրորդ փուլում Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը ձանձրալի են լրագրողների համար, քանի որ այդ թեկնածուներն արդեն հայտնի են, դա պակաս հետաքրքիր է»,- հավելել է նա:

«Ես կմասնակցեմ 2-րդ փուլում: Եվ, խոստովանեմ, ես կհաղթեմ»,- ընդգծել է Լը Պենը:

Չորեքշաբթի հրապարակվել էր Harris Interactive ընկերության հարցման հաշվետվությունը, համաձայն որի՝ ֆրանսիացի լրագրող և գրող Էրիկ Զեմուրը կարող է հայտնվել 2-րդ փուլում: Հարցման արդյունքներով՝ առաջին փուլում նախագահ Մակրոնը կհավաքի 24 տոկոս ձայն, Զեմուրը՝ 17 տոկոս, Լը Պենը՝ 15 տոկոս:

Լը Պենը, մեկնաբանելով հարցման արդյունքները, ասել է, որ բնավ մտահոգված չէ այդ իրավիճակով: Նա նաեւ ասել է, որ չորեքշաբթի հրապարակվել էր նաեւ ուրիշ հարցում, որի տվյալներով՝ նա գտնվում է երկրորդ տեղում:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կկայանա 2022 թվականի ապրիլի 10-ին, երկրորդը՝ ապրիլի 24-ին:

Ընտրություններում ցանկանություն են հայտնել մասնակցել մի շարք թեկնածուներ, այդ թվում՝ Մարին Լը Պենը, «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուք Մելանշոնը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբյեն Ռուսելը, Brexit-ի հարցով ԵՄ նախկին բանակցորդ Միշել Բարնյեն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (սոցիալիստներ):

Ֆրանսիայի գործող նախագահ Մակրոնն, ինչպես նաեւ Զեմուրը դեռեւս պաշտոնապես չեն հայտարարել ընտրություններին մասնակցության մասին:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք