1776 դիտում
22:17 10-10-2021
Իրաքում ընթանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ
Իրաքում այսօր, հոկտեմբերի 10 -ին, տեղի են ունենում խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Երկրի խորհրդարանի պատգամավորների 329 մանդատի համար պայքարում է 3240 թեկնածու: Տեղերի քառորդ մասը վերապահված է կանանց: Հաղորդում է Deutsche Welle-ն։
Երկրում քվեարկելու իրավունք ունի մոտ 25 միլիոն մարդ: Սակայն, դիտորդների կարծիքով, իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր աստիճանի եւ խորը ճգնաժամի պատճառով ընտրություններին մասնակցությունը ցածր կլինի:
Խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2022 թվականին: Դրանց վաղ անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2019 թվականի աշնանից երկրում տեղի են ունենում հակակառավարական զանգվածային բողոքի ցույցեր։ Դրանք հանգեցրեցին նախարարների կաբինետի հրաժարականին, որը ձևավորվել էր 2018 թվականի մայիսին նախորդ ընտրությունների արդյունքներից հետո:
Բողոքի շարժման առաջնորդները կոչ են արել բոյկոտել ընտրությունները, քանի որ կարծում են, որ առկա քաղաքական համակարգը չի կարողանա փոփոխություններ ապահովել, անկախ քվեարկության արդյունքներից:
Իրաքի ընտրությունների ֆավորիտները շիական երկու կոալիցիաներն են։
Ընտրությունների ֆավորիտը շիա կոալիցիան է՝ Իմամ Մուքթադա աս-Սադրի գլխավորությամբ, որն ավանդաբար պահանջում է սոցիալական արդարություն, դպրոցների և հիվանդանոցների կառուցում, ինչպես նաև օտարերկրացիների չմիջամտություն Իրաքի ներքին գործերին:
«Ալ-Ֆաթահ» դաշինքը, որը գլխավորում է տրանսպորտի նախկին նախարար Հադի ալ-Ամիրին, նույնպես հաղթելու մեծ հնարավորություններ ունի և սերտ կապեր է պահպանում Իրանի հետ և սերտորեն կապված է շիա զինված կազմավորումների հետ: Քվեարկության նախնական արդյունքները սպասվում են ընտրատեղամասերի փակումից 24 ժամ անց:
Իրաքում ընտրություններն անցնում են անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում: Ընտրություններին սադրանքներ և ահաբեկչություններ թույլ չտալու համար ներգրավված է իրավապահ մարմինների առնվազն 250 հազար աշխատակից: Երկրում փակ են բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները:

Նմանատիպ նյութեր
10008 դիտում
10:52 24-06-2018
Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են
1120 դիտում
16:31 08-06-2014
Կոսովոյում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
1034 դիտում
11:35 02-07-2016
Ավստրալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
412 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել