211652_close_icon
views-count8712 դիտում article-date 20:13 10-10-2021

Երկար արձակուրդային հանգստից հետո Փարիզի սրտում գտնվող ԱՅԲ ՖՄ 99.5 հայկական ձայնասփյուռը իր նոր վերանորոգած տաղավարով և հագեցած սարքավորումներով սկսեց կրկին գործել

Երկար արձակուրդային հանգստից հետո Փարիզի սրտում գտնվող ԱՅԲ ՖՄ 99.5 հայկական ձայնասփյուռը իր նոր վերանորոգած տաղավարով և հագեցած սարքավորումներով սկսեց կրկին գործել:

Այս անգամ ռադիոլսողը ոչ միայն լսելու է եթերները այդ թվում տեսնելու է նաև ռադիոհաղորդավարներին և հյուրերին էկրանի միջոցով:

Հոկտեմբերի 14 ից նոր եթերաշրջանում << ԱՅԲ ՖՄ -Ի ԱՆՑՈՒԴԱՐՁ >> ծրագիրը ուղիղ եթերում ձեզ է ներկայացնելու բազմազան և գունեղ տաղավարով հիանալի ծրագիր:

Ռադիոհաղորդավար Արտակ Թադևոսյանը և Լուսինե Վարդանյանը առաջին ծրագրի երաժշտական հատվածը թոփ 3 -ը նվիրում են Հայկոին:

Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ Հայկոն սիրված էր բոլորիս կողմից և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կնվիրենք Հայկոի հիանալի երգերից 3 -ը:

Ռադիոհաղորդավարները սիրով ու հիացմունքով խոսեցին Հայկի տեսակի լավ մարդ արժեքի մասին:

Ծրագրի երաժշտական հատվածում նաև էկրանին կտեսնենք Հայկի լավագույն տեսահոլովակները:

Սփյուռքը միշտ եղել է և կլինի լավագույների կողքին:

Ծրագիրը եթերում կլինի հոկտեմբերի 14 ից սկսած 10:45 րոպեից :

Նմանատիպ նյութեր