211652_close_icon
views-count1617 դիտում article-date 20:32 10-10-2021

Թբիլիսիի խորհրդարանի մոտ ցույց է կազմակերպվել Միխայիլ Սաակաշվիլիին ազատելու պահանջով

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թակո Ճարքվիանիի գլխավորությամբ հանրահավաքն այս րոպեներին տեղի է ունենում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման եւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ազատելու պահանջով Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, գրում է Sputnik Գրուզիա-ն:

Ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ, որոնք բերել են իրենց հետ Վրաստանի ազգային դրոշն ու Միխայիլ Սաակաշվիլիի նկարները:

«Երկրում սուգ է, եւ մի քանի անգամ ես լսել եմ կարծիք, որ այժմ լռելու ժամանակն է, սակայն ցանկանւոմ եմ ասել, որ այժմ լռելու ժամանակը չէ.,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչ Ճարքիվանին:

Նրա խոսքով՝ Ռուսթավելիի վրա բողոքում են նաեւ ընդդեմ կոռուպցիայի, որի մեջ խրվել է «Վրացական երազանքը», եւ հենց կոռուպցիան է հանգեցրել Բաթումիում բնակելի շենքի փլուզմանը:

Այդկերպ, հավաքվածները հարգանքի տուք են մատուցում բաթումյան ողբերգության զոհերին:

«Միխայիլ Սաակաշվիլին ինչ-որ մի կուսակցության առաջնորդ չէ: Նա նա Վրաստանի նախագահն է»,-հայտարարել է Ճարքվիանին:

Նրա խոսքով՝ նրանք եւ «Ժողովրդական շարժումը» կմիանան ակցիային, որը հայտարարել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Ռուսթավելիպողոտայում: «Օրենք եւ արդարություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թակո Ճարքվիանին սեպտեմբերի 10-ին ստեղծել է «Ժողովրդական շարժումը» Միխայիլ Սաակաշվիլիին հայրենիք վերադարձնելու համար: Նախկին նախագահին բերման ենթարկելուց հետո շարժումը ներկայանում է նրան ազատելու օգտին:

Նմանատիպ նյութեր