2647 դիտում
17:34 10-10-2021
Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի պետական քաղաքականության հիմքերից է. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը հրաժեշտի այցով գտնվում է Իսրայելում, հերթական անգամ ընդգծել է հրեական պետության անվտանգության համար Գերմանիայի պատասխանատվությունը: Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 10-ին, Իսրայելի նախարարների կաբինետի հետ համատեղ հանդիպման մեկնարկից առաջ, գրում է dw.com-ը:
Նրա խոսքով, այն փաստը, որ չնայած հրեա ժողովրդի դեմ նացիստների հանցագործություններին, երկու երկրներին հաջողվել է լավ հարաբերություններ հաստատել, ուրախալի առիթ է: Իսրայելական կողմը մեծ ներդրում ունի այդ հարաբերություններում: Այնուամենայնիվ, Հոլոքոստը մնում է հատուկ իրադարձություն, որի համար Գերմանիան կրում և շարունակելու է կրել պատմական պատասխանատվություն, ասել է կանցլերը:
Քանի որ Իսրայելի ժողովրդավարական հրեական պետությունը, ըստ Մերկելի, շրջապատված է այնպիսի երկրներով, որոնցում, արևմտյան տեսանկյունից, ժողովրդավարություն չկա, հատկապես կարևոր է նրա հետ Գերմանիայի համագործակցության ընդլայնումը բոլոր ոլորտներում: Դրանցից մեկն անվտանգությունն է:
«Գերմանիան չեզոք չի մնում Իսրայելի անվտանգության հարցում, ընդհակառակը, Իսրայելի անվտանգությունը մեր պետական քաղաքականության հիմքերից է»,- ընդգծել է դաշնային կանցլերը:

Նմանատիպ նյութեր
4270 դիտում
13:33 14-04-2018
Երիտասարդ ներուժի ներգրավումը գյուղատնտեսության զարգացման կարևոր հիմքերից է. Բակո Սահակյան
1692 դիտում
15:02 25-03-2017
Եվրամիությունը մի շարք սխալներ է թույլ տվել իր քաղաքականության մեջ. Անգելա Մերկել
Այս բաժնից
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
457 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
508 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա