«Տարեք ինձ». Շուշան Պետրոսյանի կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Տարեք ինձ». Շուշան Պետրոսյանի կատարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը հանրությանն է ներկայացրել իր կատարումը, որը կոչվում է՝ «Տարեք ինձ»:


Երգի հեղինակը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն է: 

«Տարեք ինձ այնտեղ»

Երբ այս գորշ ցուրտ ափերն են hասնում
Նավերը հեռվից
Բեռնված բյուր մրգերով հասուն
Աշխարհի ծայրից Բերում են իրենց hետ
Անհուն կապույտ ծովերի Երազներով հրավերքը
Բերում արբեցնող
Անհայտ աշխարհի Արևոտ սիրո երգը։

Իմ կյանքում ուր եղել է միայն
Անձրև ու ձմեռ
Երազում եմ թողնել ամեն բան
Գնալ հեռուներ։

Տարեք ինձ այդ ափերը հեռու
Տարեք այնտեղ ուր ամառ է արև
Արևի տակ այս կյանքի բեռը
Միգուցե կլինի մի քիչ թեթև։

Պանդոկում նավազները եկվոր
Մինչև լուսաբաց
Մեզ պատմում են բազում արկածներ
Սիրո ու կանանց
Վերանում եմ ես հանկարծ
Ու թռչում այդ հեռու
Արևով ծովեզերքը
Ուր սերը խենթի պես
Իր թևերն է մեկնում
Ու բռնում սիրո ձեռքը։

Երբ բոլորն արդեն մեկնել են տուն
Եվ պանդոկն է փակ Ես կանգնած երազում եմ արթուն
Ափին մեն-մենակ։

Տարեք ինձ այդ ափերը հեռու
Տարեք այնտեղ ուր ամառ է արև
Արևի տակ այս կյանքի բեռը
Միգուցե կլինի մի քիչ թեթև։

Այդ օտար նավերում ես մի օր
Թեկուզ անվճար
Կաշխատեմ, կտքնեմ ինչպես ճորտ
Անվերջ անդադար
Որ հասնեմ երազիս
Այն կղզին ուր մարդիկ
Վայելում են
Կյանքի խինդը
Ուր կանայք փափկասուն Ժանյակներ են հյուսում
Ու գերում են սիրող սիրտը
Կփախչեմ թողնելով ետևում
Ափսոսանք ու անցյալ
Ազատված բեռներից ու թեթև Կերգեմ բարձրաձայն։

Տարեք ինձ այդ ափերը հեռու
Տարեք այնտեղ ուր ամառ է արև
Արևի տակ այս կյանքի բեռը
Միգուցե կլինի մի քիչ թեթև։

Տեսանյութ



© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք