Գյումրեցի 13 մարզիկ և 12 մարզիչ պարգևատրվեցին մարզական հաջողությունների համար

Գյումրեցի 13 մարզիկ և 12 մարզիչ պարգևատրվեցին մարզական հաջողությունների համար

2021 թվականի ընթացքում տարբեր սպորտաձևերից Օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում չեմպիոններ դարձած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին և նրանց մարզիչներին ընդունել ու պարգևատրել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը:



Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը:



Մինչ պարգևատրումը, Ռուբեն Սանոյանը ողջույնի ու շնորհակալության իր խոսքն է հղել ներկաներին, ապա նրանց փոխանցել նաև Սամվել Բալասանյանի ողջույնի ու շնորհակալությանը խոսքը, որում անդրադարձ էր կատարել նաև մեր մարզիկների հաջողություններին և ձեռքբերումներին:



Սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և Մեխակ Ղազարյանի անվան գավաթը կազմակերպելու համար պատվոգրերով են պարգևատրվել Գյումրի համայնքի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչ Հարությունյանը և նույն դպրոցի ուսմասվար Հովհաննես Խզեյանը:



Նշենք, որ պարգևատրվել է 13 մարզիկ և 12 մարզիչ: Պարգևատրումների համար ավագանու որոշմամբ հատկացվել էր մոտ 22 մլն դրամ:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք