211652_close_icon
views-count1915 դիտում article-date 21:01 09-10-2021

Ալեքսանդր Լազարյանը՝ ծանրամարտի պատանիների աշխարհի չեմպիոն

Սաուդյան Արաբիայի Թագավորությունում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացնելով 134, 137 եւ 141 կգ ծանրաձողը՝ նա ցույց տվեց 4-րդ արդյունքը:

Իսկ ահա հրում վարժությունում հայ ծանրորդը փայլուն հանդես եկավ. նախ նա սանձեց 172 կգ, այնուհետեւ՝ 178-ը, իսկ վերջին մոտեցմամբ իր կամքին ենթարկեց նաեւ 182 կիլոգրամը և նվաճեց ինչպես հրում վարժության, այնպես էլ երկամարտի արդյունքով՝ 323 կգ, աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նմանատիպ նյութեր