211652_close_icon
views-count4332 դիտում article-date 14:52 09-10-2021

Ստամբուլի քաղաքապետը հայտնել է քաղաքի հրապարակներից մեկը Պալյանների անունով կոչելու մտադրության մասին

Ստամբուլի Սկյութար թաղամասի հայկական Սուրբ Խաչ գերեզմանատանը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության ամենահայտնի հայ ճարտարապետների՝ Պալյանների ընտանիքի հիշատակի միջոցառումը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, միջացառմանը մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքը, Ստամբուլի քաղաքապետը եւ պոլսահայ հայտնի գործիչներ։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մեծ կարեւորություն է տվել Պալյանների ընտանիքի ճարտարապետական գործունեությանը՝ շեշտելով, որ այն հարստացրել է Ստամբուլի մշակույթային ժառանգությունը։  Ստամբուլի քաղաքապետը շեշտել , որ իր ձեռքից եկածը կանի, որպեսզի Պալյանների անունով հրապարակներից մեկը անվանակոչվի։

Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը գոհունակություն է հայտնել քաղաքապետի այս նախաձեռնությամն առթիվ։

Նշենք, որ Պալյանները Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետներն էին։ Պալյանները կառուցել են Ստամբուլում շքեղ պալատներ, կամուրջներ, մզկիթներ, եկեղեցիներ եւ տարբեր նշանակության շենքեր։

Նմանատիպ նյութեր