211652_close_icon
views-count6354 դիտում article-date 19:42 08-10-2021

Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին։

Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը ողջունելով Մարտինա Շմիդտին՝ շնորհավորեց ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնեց, որ այն ավելի կընդլայնվի։

Մարտինա Շմիդտը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց ԵԽ երևանյան գրասենյակի գործունեության առաջնահերթությունները և ուղղությունները։ 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր