211652_close_icon
views-count1679 դիտում article-date 21:18 08-10-2021

Համաշխարհային օլիմպիական գրադարանում կարելի է ծանոթանալ ՄՕԿ-ի օլիմպիական հետազոտությունների կենտրոնի բացառիկ և եզակի հավաքածուներին

Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերին վերաբերվող   ավելի քան 250 պաշտոնական  հրապարակում կընդգրկվի  ՄՕԿ –ի օլիմպիական հետազոտությունների գրադարանում:

Այդ փաստաթղթերը  հասանելի  կլինեն խաղերի ապագա կազմակերպիչներին, լրագրողներին, ուսանողներին և հետազոտողներին: 

<< Տոկիո -  2020  >> կազմկոմիտեից ակնկալվում է  ավելի քան 300 հրապարակում , - ասել է կենտրոնի ղեկավար Մարիա Բոները: - Դրանք ներառում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են խաղերի ժառանգության հաշվետվությունը, մրցումների արձանագրությունները,  շահագրգիռ կողմերի ուղեցույցները և բացատրական գրքույկներ՝  ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր մարզաձևի համար: 

Ընդհանրապես օլիմպիական խաղերի կազմկոմիտեները   հրապարակումների ամբողջական փաթեթները տրամադրում են նշած կենտրոնին: 

ՄՕԿ -ին ներկայացվելիք պաշտոնական փաստաթղթերից վերջինը  հաշվետու զեկույցն է: Որպես կանոն, այն հրապարակվում է խաղերի փակվելուց մեկ տարի անց: 

Նյութերի ամբողջական հավաքածուն  ներառում են   կազմկոմիտեի, միջազգային մարզական  ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների հրապարակումները: Նախկինում դրանք գրեթե բոլորը տրամադրվում էին տպագիր տարբերակով, ապա  թվայնացվում էին: Այժմ իրավիճակը փոխվել  է: << Տոկիո – 2020 >>  -ից  կստացվի  նվազագույն քանակի ՝ նույնիսկ 50 -ից պակաս թղթային օրինակ, իսկ մնացածը թվային է:

Համաշխարհային օլիմպիական գրադարանում Տոկիոյի խաղերին վերաբերող հրապարակումները կարելի է որոնել տարբեր թեմաներով ` կայուն զարգացում, ժառանգություն, մարզիկներ,  մարզաձևեր: 

Այս նյութերն անգնահատելի տեղեկատվություն են պատմաբանների, հետազոտողների, ինչպես նաև ներկա և ապագա կազմկոմիտեների ղեկավարների համար: 

Հետաքրքիր է, որ տեղեկատվության հավաքագրումը սկսվում է մրցումների մեկնարկից շատ առաջ: Օրինակ,  կենտրոնը արդեն   մի քանի հրապարակում է  ստացել << Փարիզ-2024 >>   խաղերի վերաբերյալ: 

Համաշխարհային օլիմպիական գրադարանը միաժամանակ կատալոգ է, տեղեկատվական պորտալ և որոնողական համակարգ: Դրանց միջոցով կարելի է   ծանոթանալ ՄՕԿ -ի օլիմպիական հետազոտությունների կենտրոնի բացառիկ և եզակի հավաքածուներին, պաշտոնական  բոլոր հրապարակումներին, ներառյալ ՝ գիտնականնների և փորձագետների մեկնաբանություններին,  գրքերին, հոդվածներին և այլն:

Նմանատիպ նյութեր