3130 դիտում
15:12 08-10-2021
ԱՄՆ-ի նախագահը չպատվաստված ամերիկացիներին վտանգ է համարում երկրի տնտեսության համար
Միացյալ Նահանգներում COVID-19-ի դեմ պատվաստում չստացած 67 միլիոն մարդ կարող է վտանգ ներկայացնել ամերիկյան տնտեսության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Interfax գործակալությունը։
«Պատվաստում չստացածները ռիսկի են ենթարկում մեր տնտեսությունը, քանի որ մարդիկ տհաճությամբ են տանից դուրս գալիս: Մտածեք, նույնիսկ այնտեղ, որտեղ սահմանափակումներ չկան ռեստորաններ, մարզասրահներ ու կինոթատրոններ այցելելու համար, մարդիկ դրանց չեն մոտենում, քանի որ վախենում են հիվանդանալ: Ես իմ ուժերի սահմաններում ամեն բան արել եմ, որպեսզի մարդիկ պատվաստվեն»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Իլինոյսի նահանգում:
Բայդենը նաև նշել է, որ պատվաստում չստացած անձինք նաև չափից շատ են լցնում հիվանդանոցները, անհետաձգելի օգնության ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, քանի որ զբաղեցնում են սրտի նոպայով, քաղցկեղի ու այլ պատճառներով վիրահատության կարիք ունեցող մարդկանց համար նախատեսված տեղերը։
ԱՄն-ում ներկա պահին ամբողջությամբ պատվաստվել է 185 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր
2147 դիտում
14:08 17-04-2018
Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը
1519 դիտում
22:02 11-08-2021
Լիտվան սահմանափակումներ կկիրառի չպատվաստված քաղաքացիների համար