211652_close_icon
views-count1226 դիտում article-date 22:18 07-10-2021

ՄՕԿ-ը գնահատել է անվանի մարզիկ-դեսպանների աշխատանքը

Իտալիայում 2026թ. նշանակված  ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հաշվետվություն է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտին: Աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են Միլանում և Կորտինա դ’ Ամպեցցոյում կայանալիք ստուգատեսի նախապատրաստական աշխատանքները:

ՄՕԿ –ի համակարգող հանձնաժողովը գոհունակություն է հայտնել դժվարին ժամանակներում ձեռք բերված հաջողությունների համար: Նշվում է, որ կատարվում են ՄՕԿ –ի <<  Օլիմպիական օրակարգ – 2020 >>  –ի պահանջները:

Ընդամենր չորս ամիս հետո,  համաշխարհային մարզասերի ուշադրությունը կկենտրոնանա Իտալիայի վրա, քանզի <<  Պեկին 2022 >>  -ի կազմկոմիտեն էստաֆետը կհանձնի հաջորդ խաղերի կազմակերպիչներին:

Իտալացիները ՄՕԿ -ի պատվիրակությանը պատմել են  Տոկիոյի օլիմպիական խաղերում վերցրած փորձի  և մարզահամալիրների ընդհանուր  վիճակի մասին:

Հատուկ ուշադրություն կդարձվի ֆրիսթայլ և դահուկային ալպինիզմ մրցաձևերին, որոնք նոր են ընդգրկվել խաղերի ծրագրում:

ՄՕԿ -ի ներկայացուցիչները բարձր են գնահատել 2026 թվականի օլիմպիական խաղերի դեսպաններ, մարզաշխարհի անվանի վարպետներ   ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի, լողորդ Ֆեդերիկա Պելեգրինի, սայլակավոր  սուսերամարտիկ Բեբե Վիոնի, դահուկորդներ Ալբերտո Տոմբայի և Դեբորա Կոմպանյոնի աշխատանքը: 

Նմանատիպ նյութեր