211652_close_icon
views-count3630 դիտում article-date 15:55 07-10-2021

Ուժգին երկրաշարժ՝ Պակիստանում, առնվազն 20 մարդ է զոհվել, կա մի քանի հարյուր տուժած

Պակիստանի հարավում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 20-ի, տուժել է ավելի քան 300 մարդ:

Այս մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների դեմ պայքարի տեղի վարչությունը։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Քվետայում, Սիբիում, Փիշինում և Բելուջիստան նահանգի այլ քաղաքներում: 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվետա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 733 հազար մարդ) 102 կմ դեպի հյուսիս-արևելք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։

Նմանատիպ նյութեր