211652_close_icon
views-count13058 դիտում article-date 22:30 06-10-2021

«Սիրեցի քեզ» սևակյան բանաստեղծությունների համադրությամբ երգի պրեմիերա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվեստի փոփ-ջազ ասպարեզում ինքնուրույն ու հիմնավոր քայլեր է անում: Միայն այն, որ նրա ստեղծագործությունների համար հիմք է Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի պոզիան, վկայում է այն մասին, որ Մարկը երգարվեստը դիտարկում է բարձր արժեհամակարգի տեսանկյունից:

Մարկ Հայրապետյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, միաժամանակ ակտիվորեն ստեղծագործում է, մասնակցում համերգային տարբեր նախագծերի, որոնցից հատկանշական է, օրինակ, Առնո Բաբաջանյանին նվիրված համերգային երեկոն:

Մարկն ընդգրկված է եղել նաև Ռոբերտ Ամիրխանյանի համերգային խմբում: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Մարկի նոր երգի տեսահոլովակի յութուբյան պերմիերան.  «Սիրեցի քեզ»  երգը սևակյան մի քանի բանաստաղծությունների համադրությամբ է ստեղծվել:

Մարկը կատարում է ոչ միայն իր գրած երգերը, այլև համաշխարհային հիթեր՝ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով իր մեկնաբանությունը, կատարողական իր ոճն ու ձեռագիրը:

Մարկ Հայրապետյանը նոր ստեղծագործություն է գրել՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի հերսների հիշատակին:

Երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը ինքն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր