211652_close_icon
views-count12938 դիտում article-date 11:13 06-10-2021

Ադրբեջանը դեպի Նախիջևան թռիչքների համար սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը. Tert.am

Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը դեպի Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության հայտարարության մեջ:

««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելու համար հոկտեմբերի 6-ից սկսել է օգտվել Հայաստանի օդային տարածքից: Տվյալ քայլը ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակաությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Մասնավորեցվում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը թույլ կտա նվազեցնել թռիչքի ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանն արգելել էր ադրբեջանական ռազմական օդանավերի թռիչքն իր օդային տարածքով:  

Նմանատիպ նյութեր