Գերիները ենթակա են վերադարձման՝ առանց վերապահումի. մնացյալն արդեն շանտաժ է և պատանդառություն. Արտակ Զեյնալյան

Գերիները ենթակա են վերադարձման՝ առանց վերապահումի. մնացյալն արդեն շանտաժ է և պատանդառություն. Արտակ Զեյնալյան

168.am-ը գրում է.  1. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահին և իր հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսել է Իլհամ Ալիևը։ Փոխարենը՝ Փաշինյանը կոչ է արել Ալիևին իր հետ բերել բոլոր հայ ռազմագերիներին։ Այս հայտարարությունը նա արել է Լիտվայի հայ համայնքի հետ Վիլնյուսում կայացած հանդիպմանը հետևած հարցուպատասխանի ժամանակ։



Ավելի ուշ՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, նա մանրամասնել է.



«Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը։ Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք։



Եվ ինչպես երեկ ասացի՝ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ պատրաստ եմ ինձ հետ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար, և հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով, Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց:



Ընդ որում, պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև՝ մեր այն քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ»:



Թեև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակմանը, սակայն այս մեկ տարվա ընթացքում հայտնի դարձավ, որ գերիների վերադարձը  տեղի է ունեցել նաև ականապատված քարտեզների տրամադրման դիմաց:



168.am-ը իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ «քարտեզներ՝ գերիների դիմաց» առաջարկին:



Հարցին, թե հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով արդեն իսկ նախատեսված էր գերիների վերադարձ, սակայն ցայսօր Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, ի՞նչ երաշխիք կա, որ, օրինակ, քարտեզների դիմաց գերիները կվերադարձվեն, իրավապաշտպանը պատասխանեց.



«ժնևի կոնվենցիայի համաձայն՝ գերիները ենթակա են վերադարձման՝ առանց վերապահումի: Եվ նաև՝ այն փաստաթղթով, որ ստորագրվել է մարտական գործողությունների ավարտից հետո, որ պահվող անձինք վերադարձվեն: Մնացյալն արդեն շանտաժ է և պատանդառություն»:


Մանրամասներն՝ այստեղ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք