211652_close_icon
views-count4707 դիտում article-date 16:44 04-10-2021

Հրապարակվել է Սաակաշվիլիի նոր նամակը՝ բանտից

Հոկտեմբերի 4-ին բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նոր նամակ է փոխանցել լրագրողներին։ Ինչպես հաղորդում է MK.ru կայքը, Սաակաշվիլին հայտնել է, որ Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հանրաքվեին մեծ արդյունքներ է ցույց տվել։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները հեշտորեն և առանց լարվելու հաղթել են ՏԻՄ ընտրությունները՝ մտածելով, որ կոտրել են վրաց ժողովրդին։

«Այդուհանդերձ, Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում  լինելու է երկրորդ փուլը»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը։

Նմանատիպ նյութեր