211652_close_icon
views-count6487 դիտում article-date 09:46 04-10-2021

Ճապոնիայի վարչապետ է ընտրվել Ֆումիո Կիսիդան

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը անդամների ճնշող ձայների մեծամասնությամբ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային ընտրվել է երկրի 100-րդ վարչապետ։ 

Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, 458 ձայնից Կիսիդան ստացել է 311 ձայն։
Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յուկիո Էդանոն ստացել է 124 ձայն։

Առաջիկա ժամերին կհայտարարվի կառավարության նոր կազմը։ Ինչպես սպասվում է, ԱԳ և պաշտպանության նախարարները կպահպանեն իրենց պաշտոնները։

Նմանատիպ նյութեր