Սաակաշվիլիի՝ բերման ենթարկվելուց հետո, Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Սաակաշվիլիի՝ բերման ենթարկվելուց հետո, Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ Tert.am-ը գրում է. Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն`Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու պատճառների և հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է Բարեփոխումների հարցերով գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:


Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երախտագիտություն է հայտնել հատուկ ծառայություններին՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու համար՝ կատարվածն անվանելով «աննախադեպ իրադարձություն», հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության թելեգրամյան ալիքը:

Կառավարության ղեկավարը պնդել է, որ «Սաակաշվիլիի բերման ենթարկելու ամբողջ գործընթացը գտնվել է լիակատար վերահսկողության ներքո»:

«Մարմինները ներդաշնակորեն աշխատեցին և նվազագույն կործանարար գործոններով ընտրեցին բերման ենթարկելու ժամանակը և վայրը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին, ինչպես նաև այս աննախադեպ գործում ներգրավված ամբողջ անձնակազմին: », - ասել է Ղարիբաշվիլին՝ ևս մեկ անգամ Սաակաշվիլիին հանցագործ անվանելով:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք