211652_close_icon
views-count19238 դիտում article-date 23:30 30-09-2021

Մոսկվան Երևանին ու Բաքվին է հանձնել սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկի փաթեթ. Ռուսաստանի ԱԳՆ. aravot.am

aravot.am-ը գրում է. Ռուսաստանը Երևանին ու Բաքվին է հանձնել սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման առաջարկի փաթեթ և սպասում է արձագանքի: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը: Նա, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել «հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում միջադեպերի խնդրի» վրա, որոնց համար «որպես կայուն և երկարաժամկետ լուծում» Մոսկվան տեսնում է կողմերի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծումը:

«Ռուսական կողմը ձևակերպել և Երևանի ու Բաքվի ուսումնասիրությանն է հանձնել համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի առաջարկ: Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- ասել է Զայցևը: Զայցևը նշել է, որ Մոսկվան դրական տրամադրվածություն է նկատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցում փոխադարձաբար ընդունելի փաթեթային պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ, որոնք հետագայում կարող են հիմք դառնալ նախագծային գործակցության անցնելու համար:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր