Նավթի գները նվազել են

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.



Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.61%-ով և կազմել 74.13 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 77.91 դոլար:



Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք