211652_close_icon
views-count48187 դիտում article-date 11:12 28-09-2021

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Ford Focus-ով տապալել է էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, մի քանի գյուղեր հոսանքազրկվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Զոհրաբ Մ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ-Դեղձուտ գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել մասամբ ճանապարհի երթևեկելի գոտում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զոհրաբ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակամ հաշվարկով։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասնխաատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տապալված էլեկտրասյան պատճառով մի քանի գյուղեր հոսանքազրկվել են, և օպերատիվորեն ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները տեղում ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրն արագ կարգավորելու և գյուղերոմ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր