Բաքվում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում՝ Ալիևները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բաքվում Արցախյան 2-րդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված քայլերթին մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, այդ թվում՝ Ալիևները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Բաքվում քայլերթ է անցկացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների, գրում է haqqin.az-ը:


Քայլերթը, որին մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, գլխավորել են երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Մասնակիցները քայլերթը կատարել են զոհված հերոսների լուսանկարներով:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանն ունեցել է 2907 զոհ:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք