Իսպանիայում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը. ուղիղ

Իսպանիայում մեկնարկեց շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը. ուղիղ

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի գլխավորած Հայաստանի կանանց շախմատի հավաքականը մեկնել է Իսպանիա:  Այդ երկրի Սիտժես քաղաքում  այսօր մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունը:



Հայաստանի ընտրանու կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:



Մասնակից 12 թիմերը բաժանված են երկու խմբի: Մեր մարզուհիները կմրցեն Ռուսաստանի,Իսպանիայի,Ադրբեջանի,Հնդկաստանի և ֆրանսիայի պատվիրակների հետ :



Շրջանաձև  մրցակարգով մասնակիցները միմյանց հետ կխաղան հինգ տուր:



Խմբերի առաջատար չորսական թիմերը կմտնեն հաջորդ փուլ և միմյանց հետ  արագ շախմատում կմրցեն երկուական անգամ: Ոչ –ոքիի դեպքում կգործի բլիցը:



Այսօր մեր մարզուհիները կհանդիպեն նախ  ֆրանսուհիների, /սկիզբը՝  ժամը 17. 00 –ին /, ապա ադրբեջանցիների / ժամը ՝ 20. 00 –ին / հետ:



Առաջնությունը եզրագիծը կհատի հոկտեմբերի 3 –ին:


Հայաստան-Ֆրանսիա մրցամարտի ուղիղ ընթացքը՝ այստեղ

Տեսանյութ









© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք