«Աշխարհն առաջվա պես շարունակում է մոտ գտնվել միջուկային զենքով ոչնչացմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

«Աշխարհն առաջվա պես շարունակում է մոտ գտնվել միջուկային զենքով ոչնչացմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Tert.am-ը գրում է. Աշխարհն առաջվա պես շարունակում է մոտ գտնվել միջուկային զենքով ոչնչացմանը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նրա խոսքով, մոլորակի վրա պահվում է մոտ 14 000 միավոր նման զենք: Աղետից խուսափելու համար նա կոչ է արել անցում կատարել այս խնդրին լուծում տալու կառուցողական միջոցառումներին:


«Եկել է միջուկային հակամարտության ամպերը ընդմիշտ ցրելու, մեր աշխարհը միջուկային զենքից մաքրելու և վստահության և խաղաղության նոր դարաշրջան սկսելու ժամանակը», - գրել է Գուտերեշը Twitter-ում:

Սեպտեմբերի 26-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Միջուկային զենքի ոչնչացման միջազգային օր: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին:
 

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք