211652_close_icon
views-count7646 դիտում article-date 11:37 26-09-2021

Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Պուտինն ու Էրդողանն առաջիկա հանդիպմանը կքննարկեն Իդլիբի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը. Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով մի քանի օրից Սոչիում ՌԴ-ի և Թուրիքայի նախագահների միջև կայանալիք հանդիպումը, գրում է tert.am-ը:

Ինչպես գրում է tsargrad.tv-ն, Լավրովը մանրամասնել է, որ Թուրքիան դանդաղ է կատարում Իդլիբի հարցում ստանձնած պարտավորությունները: Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ դա կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ առաջիկա հանդիպման քննարկման թեմաներից մեկը:

Խոսքը Սիրիայում Իդլիբի դեէսկալացիայի գոտու մասին է: Տարածաշրջանում անվտանգության ապահովման պարտականությունները կիսում են Ռուսաստանը և Թուրքիան: Իսկ թուրքական պատասխանատվության գոտուց պարբերաբար լինում են զինյալների հարձակումներ: 

«Ռուսաստանը չի հանդուրժի Իդլիբի դեէսկալացիայի գոտուց ահաբեկիչների հարձակումները»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում ուժ է կիրառում`ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջներին համապատասխան: Փաստաթուղթը նախատեսում է ահաբեկիչների դեմ անզիջում պայքար:

Նմանատիպ նյութեր