Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ

Ստեփանակերտում կանցկացվի «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ Ստեփանակերտում սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, կկայանա «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը: Մեկնարկը տրվելու է 18:00-ին Սբ. Հակոբ եկեղեցու բակից, որտեղ տեղի կունենա հոգեհանգստի կարգ, այնուհետև մասնակիցները ջահերով կշարժվեն դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

© 2012-2021 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք