211652_close_icon
views-count1234 դիտում article-date 10:13 25-09-2021

Հայաստանը պետք է իր մեջ պայքարի կամք գտնի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանը պետք է իր մեջ պայքարի կամք գտնի, որպեսզի արտաքին ուժերն էլ տեսնեն, որ մենք մեզանից ուժ ենք ներկայացնում, ուստի և հաշվի նստեն հայկական գործոնի հետ և փորձեն ինչ-որ ձևով օգնել։ Այլապես ներկայիս վիճակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կորցրել է իր սուբյեկտայնությունը և արտաքին սպառնալիքների ազդեցության տակ միայն զիջումներ կատարելով է զբաղված։ Մյուս կողմից՝ մեր պետության շահերը, կարելի է ասել, ընդհանրապես պաշտպանված չեն։ Իսկ այս պայմաններում ՀՀ իշխանությունները օրերն են հաշվում, թե երբ պետք է գնան սահմանների սահմանազատման ու սահմանագծման, ու այդ տրամաբանության ներքո էլ մարդկանց համոզում են, թե սահմանները կբացվեն, դրանից հետո խաղաղություն կտիրի ու բոլոր հարցերը կլուծվեն։ Չկա նման բան:

Պարզապես չկա: Իրականում իշխանությունների այս մոտեցումն ինքնախաբեություն է, քանի որ որևէ երաշխիք չկա, որ սահմանների սահմանազատումից ու սահմանագծումից հետո էլ թշնամին չի խախտի սահմանը, սադրանքների չի դիմի, կամ նոր լարվածության օջախ չի ստեղծի։ Էլ չենք խոսում տնտեսական և անվտանգային մտահոգիչ հեռանկարների մասին: Միակ ելքը մնում է այն, որ հայությունն իր հույսը միայն իր վրա դնի, հնարավորինս պայքարի յուրաքանչյուր փոքր հարցի շուրջ հաջողության հասնելու հարցում և թույլ չտա, որ թշնամին հասնի իր ուզածին, որովհետև վերջինս իր պահանջների բավարարումից հետո ավելին է ուզելու։ Ու այդպես էլ անում է... Սակայն, որքան էլ ցավալի է, ներկայումս գործող իշխանություններն ի զորու չեն պայքարի որևէ նշույլ ցույց տալ, նրանք միայն հարմարվողի դերում են հայտնվել, երբ անվերապահ համաձայնում են հակառակորդի կողմից ներկայացված պահանջներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր