211652_close_icon
views-count1660 դիտում article-date 20:18 24-09-2021

«Բարսան» կարող է Կումանի փոխարեն հրավիրել Մարտինեսին

 
«Բարսելոնան» շարունակում է Ռոնալդ Կումանին փոխարինող գտնելու աշխատանքները: Կատալոնացիների ղեկավարությունը մտադիր է հեռացնել նիդերլանդցի մասնագետին:
 
Այդ առթիվ «Բարսան» կապ է հաստատել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոներտո Մարտինեսի հետ: Պաշտոնական բանակցություններ դեռ չեն սկսվել, սակայն Մարտինեսին հայտնել են, որ նա համարվում է «Բարսայի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն:
 
Մարտինեսը նույնպես շահագրգռված է գլխավորել «Բարսելոնան», ինչի մասին հայտնել է բելգիական ֆուտբոլի ղեկավարությանը:
 
Միևնույն ժամանակ, Մարտինեսը չի ցանկանում հավաքականից հեռանալ մինչև Ազգերի Լիգայի հանդիպումները (հոկտեմբերի 7-ին Բելգիան մրցաշարի կիսաեզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ, իսկ 10-ին՝ կայանալու են եզրափակիչ և 3-րդ տեղի համար հանդիպումները):
 
«Բարսելոնան» պատրաստ է սպասել մինչև մրցաշարի ավարտը:
 

Նմանատիպ նյութեր