211652_close_icon
views-count1469 դիտում article-date 23:44 24-09-2021

Չավին առայժմ ցանկություն չունի գլխավորել «Բարսելոնան»

Կատարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին չի շտապում գլխավորել «Բարսելոնան»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսայի» 41-ամյա նախկին կիսապաշտպանին մտահոգում է կատալոնական ակումբի ղեկավարության վերաբերմունքը ներկայիս մարզիչ Ռոնալդու Կումանի նկատմամբ:

Չավին պատրաստ է համաձայնվել բանակցություններին միայն այն բանից հետո, երբ որոշում կկայացվի հոլանդացու ապագայի վերաբերյալ: Նաև Չավի ընտանիքը հաստատվել է Քաթարում և պատրաստ չէ վերադառնալ Իսպանիա:

Կումանը գլխավորում է «Բարսելոնան» 2020 թվականի ամռանից: Ակումբի ղեկավարությունը վստահություն է հայտնել մարզչին, իսկ մասնագետն ինքը ասել է, որ ինքը կհեռանա «Բարսայից» միայն այն ժամանակ, երբ «նրա խոսքը չհասնի ֆուտբոլիստներին», հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր