211652_close_icon
views-count11554 դիտում article-date 18:24 24-09-2021

Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմական գործողությունների ընթացքում զոհված ևս 1 զինծառայողի աճյուն

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Որոնումներ այսօր չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերել է ընդհանուր 1670 աճյուն։

Նմանատիպ նյութեր