211652_close_icon
views-count38796 դիտում article-date 17:50 24-09-2021

ԲԱՐԻ ԼՈՒՐ. Մասնագիտական սխրանք․ 550 գրամ կշռող նորածինն առողջ դուրս գրվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Հանրապետության ամենացածր քաշով աղջիկը շուրջ 4 ամիս գտնվում էր արհեստական ապարատային պայմաններում, իսկ 10-րդ օրը քաշն իջավ գրեթե 400 գրամով։ Բայց վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի պրոֆեսիոնալների հետևողական աշխատանքի և մասնագիտական պատվախնդրության շնորհիվ երկրի ամենափոքրիկ մարդն այսօր տուն գնաց միանգամայն առողջ և արդեն՝ 1850 գրամ քաշով։

Արև անունով այս փոքրիկ հրաշքի ծնողները, հարազատներն իսկական ցնծության մեջ էին, որովհետև երեխայի սկրինինգային բոլոր հետազոտություններն այս պահին նորմայի սահմաններում են, երեխան անգամ անհասներին բնորոշ տեսողական միջամտության ցուցում չունի։

Կեսդարյա կենսագրություն ունեցող այս բուժհաստատությունում անհաս երեխայի ծնունդը վաղուց դատավճիռ չէ։ Իզուր չէ, որ անհասների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, այստեղ՝ իրենց ծննդավայրում են խմբվում հարյուրավոր մանուկներ, տոնում իրենց երկրորդ ծնունդը՝ իրենց շնորհակալությունը հայտնելով իրենց բժիշկներին։

Համաձայնեք, որ կես կիլոգրամանոց երեխային ապրեցնելն, իսկապես, մասնագիտական սխրանք է, շնորհակալություն, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտին՝ ՎԱՊՄԳՀԻ-ն այս սխրագործության համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր